Խախտվել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հեղինակային իրավունքը

Կեղծվել է ընկերության կողմից արտոնագրված գյուտը


«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհում հայտնի է իր գյուտերով և նորարարական գաղափարներով: Համաշխարհային ծխախոտային արդյունաբերության ոլորտում ընկերությունը բազմաթիվ նորամուծությունների հեղինակ է: Այդ մասին են վկայում արտոնագրված «Ֆիլտրով սիգարետ» գյուտը (ՀՀ արտոնագիր № 2881), «Սիգարետի փաթեթ» գյուտը (ՀՀ արտոնագիր № 653 Y, միջազգային գրանցում № PCT/IB2022/054893), «Ծխախոտի հատիկ» արդյունաբերական դիզայնը (արտոնագիր № 335 S) և այլն:

«Լեքս Տոբակո Քոմփանի» և «Ար Տոբակո» ընկերությունները, խախտելով «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի հեղինակային իրավունքները, կեղծել են ընկերության կողմից գրանցված «Ծխախոտի հատիկ» արդյունաբերական դիզայնը (արտոնագիր № 335 S): Նշված ընկերությունների կողմից արտադրվող «Մորիոն» և «Տիգրանակերտ» սիգարետներն արտադրվում են կեղծումով և «ՍՊՍ Սիգարոն» ընկերության բացառիկ իրավունքների խախտմամբ:

 

Ընկերություններին առաջարկվել է դադարեցնել հեղինակային իրավունքով վերապահված` բացառիկ իրավունքների խախտմամբ, կեղծումով իրականացվող սիգարետների ապօրինի արտադրությունը:
Նշված ընկերությունների կողմից իրականացվող ապօրինի գործունեությունը շուկայում կայանալու փորձ է` նմանակելով կայացած, հեղինակություն ունեցող ընկերությանը:
«ՍՊՍ Սիգարոն» ընկերության պրոֆեսիոնալ աշխատակազմը մշտապես հետևողական աշխատանք է տանում արտոնագրերով և վկայագրերով վերապահված մեր բացառիկ իրավունքների պաշտպանության ուղղությամբ` կիրառելով Հայաստանի Հանրապետության և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները:
«Լեքս Տոբակո Քոմփանի» և «Ար Տոբակո» ընկերությունների կողմից չարձագանքելու և ապօրինի արտադրությունը շարունակելու դեպքում հետևողական ենք լինելու, որպեսզի մեր խախտված իրավունքները դատական կարգով հնարավորինս շուտ վերականգնվեն, և փոխհատուցվի ընկերությանը հասցված նյութական և բարոյական ողջ վնասը:

 

ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ՍՊԸ
Լրատվական ծառայություն

դիտվել է 782 անգամ
Լրահոս
Մի՛ խանգարեք․ ՔՊ-ականները թույլ չեն տալիս «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը հարց տա (video) Էդգար Ղազարյանն իր հարցով նորից ներվայնացրեց ՔՊ-ականներին (video) «Չզոհվածները հենց Տիգրանաշենը հանձնեցին, վայրկյանների հարց է հրթիռ գցելը Երևանի վրա»․ Իշխանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ռուսաստանը կանգ չի առնելու․ Նիկոլի հիստերիկ ձերբակալությունները չեն փրկելու նրան»․ Սարգսյան (video) Իրինա Յոլյանը խայտառակեց «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին․ իրավիճակը լարվեց (video) «Որնա՞ ձեր հարցը, ուղիղ ասեք. Յոլյանը փակեց Վահագն Ալեքսանյանի բերանը» (video) Կպատմե՞ք՝ ոնց Փաշինյանը թաքուն կտրեց այդ ճանապարհը. Գեղամ Մանուկյանը՝ Յոլյանին (video) Որտե՞ղ է հիմա Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ են առգրավվել նրա տնից․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (video) Թուրքական փաստաթղթերը բացեք ու տեսեք՝ ում հրահանգով սպшնեցին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին (video) Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել են Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video) ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC #ՈՒՂԻՂ․ Ծանր հարց է դրված Ռուսաստանի վրա․․․ ինչ կանի առաջիկայում Փաշինյանը․ քննարկում (video) Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video) Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Հայ քրիստոնյա, կարդա՛ և խորհի՛ր, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես Ճշմարտությունը. Հայր Ասողիկ Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am