Ադրբեջանցիները հայ զինվորների են առևանգում, Սուրեն Պապիկյանը փախչում է հարցերից (video)
Պաշտոնական հաղորդագրություններով ամեն ինչ ասվում է, շարունակեք հետեւել պաշտոնական լրահոսին: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածքում, թե իբր հայկական կողմը գնդակոծել է իր դիրքերը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիներն առեւանգեցին հայ զինծառայողներին:
«Դա նույնպես պաշտոնական հաղորդագրությամբ ամբողջությամբ ներկայացված է, այդ թվում առեւանգման մասին: ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը չի կարող տարբերվել իմ կարծիքից»,-ասաց նախարարը:
