Ալիևի հոխորտանքը Արցախի օրինական իշխանությունների վերաբերյալ կանխատեսելի էր, բայց այ Ֆեյսբուքի տեղական «քաջ ստատուչիների» լռությունը մտածելու տեղիք տվեց: Այս մասին իր գրառման մեջ նշել է Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Այսինքն եթե աղբ պարունակող ու մանիպուլիատիվ բամբասանքի թեմա կա իշխանությունների հասցեին, ապա կարելի է կոկորդ ճղել անիծելու հայրենի իշխանություններին, բայց այ Ալիևի արտահայտած սպառնալիքին, նույնիսկ թեթև ստատուսով, հակադարձելը դա «ապահով չէ՞, թե այլ հաշիվներ կան այ միամիտ ժողովուրդ», իսկ ճիշտը կլիներ, որ գոնե մեկ երկու տողով հակադարձեիք թե գիտես ինչ կա «մեր իշխանությունները շատ վատն են, «սրիկա են» » բայց մերն են դու ով ես առհասարակ։ Ու սա լակմուսի թուղթ էր հակառակորդի համար՝ հասկանալու, թե ինչ որակի հետ է գործ ունենալու»։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով.
«Սահմանների սահմանազատումը պետք է լինի մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բաց լինի։ Հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից։ Սրանք են մեր պայմանները։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը