Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանի վրա. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների՝ մասնավորապես Ադրբեջանի վրա:Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնի` OCCRP-ի բացահայտած փաստերով պարզվել է, որ Ադրբեջանի իշխող էլիտայի գաղտնի «սեւ դրամարկղը» նախատեսված է եղել ոչ միայն եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու եւ շքեղ իրեր ձեռք բերելու համար, այլեւ այլ մութ գործարքների համար: «Տեղի ունեցածը նշանակում է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Ինձ թվում է, սա նշանակում է, որ շատ ուժեղ տեղեկատվական ճնշում է գործադրվում մի քանի ուղղություններով», - ասել է Զախարովան:
