Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է. փոխնախարար
Լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ասաց, որ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը հաջորդ շաբաթ կհաստատվի կառավարությունում եւ կմեկնարկի վարկերի տրամադրման գործընթացը: Ինչպես ասել է՝ նախկինում վարկերը տրամադրվում էին մինչեւ 3 միլոն դրամի սահմաններում, գյուղացիական տնտեսություններն էլ դրանք ստանում էին 8 տոկոսով: «Հիմա մենք տոկոսադրույքը իջեցրել ենք: Գյուղացիները վարկերը կստանան 5 տոկոսով, իսկ սոցիալական աջակցություն ստացող, սահմանամերձ համայքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3 տոկոս»,-ասաց նա: Այնուհետև փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ հանրապետությունում մթերվել է 35000 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 600 տոննայի դիմաց, հայնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը: «Մթերումների գործընթացը շարունակվում է առանց խոչընդոտների: Այժմ նախապաստրաստվում ենք խաղողի մթերմանը: Արդեն երեք ընկերություն սկսել է մթերումները. 1400 տոննա խաղող է մթերվել: Իրանականցված մոնիթորիգի արդյունքներով` վերամշակող ընկերությունները պատրաստ են գնել շուրջ 140 000 տոննա խաղող»,- նշեց Ռոբերտ Մակարյանը:
