«Գավառական հավաքատեղի է, գավառական ժողովի տպավորություն է թողնում». Զարուհի Փոստանջյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ դասական իմաստով քաղաքապետարանում ավագանի գոյություն չունի:Երևանի ավագանու աշխատանքներին՝ հայատարեց, որ ավագանու անդամները նույնիսկ չգիտեին, որ դա բանավեճի հարթակ է: «Գավառական հավաքատեղի է, գավառական ժողովի տպավորություն է թողնում: Ունենք խնդիր մշակույթի հետ, այնտեղ ընդգրկված մարդիկ այդ մշակույթի կրողը չեն: Երբևէ այդ հարթակը չի օգտագործվել որպես իրոք հանրային հարթակ, մեր այս գավառական վերնախավը պետք է փոխվի»,-ասաց նա: Այնուհետև տեղեկացրեց, որ սպասվող նիստը մտադիր են բոյկոտել:
