Սերժ Սարգսյանի տեղը քրեակատարողական հիմնարկն է. Փոստանջյանը հաղորդում կտա
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր Հայելի ակումբում խոսեց նաև 2018 թվականի ընտրության մասին: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ, նրա տեղը քրեակատարողական հիմնարկն է: «Մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին դավաճանության մեջ: Քառօրյա պատերազմի մեջ առաջին մեղավորը հենց ինքն է, մենք այս փաստերով հանցագործության մասին հաղորդում ենք շուտով տալու: Դա փաստաթղթով չի լինելու, հեռարձակվելու է ուղիղ եթերով»,- նշեց Զարուհի Փոստանջյանը: Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը եւ նրա թիմակիցները քրեական հանցագործներ են, իսկ ահռելի թվով արտագաղթը ներելի չէ: Մանրամասները շուտով՝ տեսանյութով.
