Իշխան Զաքարյանը չի շփվում Գագիկ Ծառուկյանի հետ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը և չի մասնակցի սեպտեմբերի 11-14-ի քառօրյային: Զաքարյանը չի շփվում խմբակցության անդամների հետ, և խմբակցությունում չգիտեն, թե նա ապագայի ինչ ծրագրեր ունի: Ապրիլի 2-ի ընտրություններից հետո Իշխան Զաքարյանն ու Գագիկ Ծառուկյանը ևս չեն շփվել»: Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
