Սուրիկ Խաչատրյանը լուրջ բիզնես պլաններ ունի. վերցրել է գեներալ Սեյրանի գործարանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր տեղեկություններով, բավականին լուրջ բիզնես պլաններ ունի, վերջերս խոշոր ներդրում է կատարել Արմավիրի մարզի «Վաղարշապատ» գինու գործարանում։ Այս գործարանը պատկանում է գեներալ Սեյրան Սարոյանին, սակայն տևական ժամանակ գրեթե պարապուրդի էր մատնված, հիմա էլ աշխատում է փոքր ծավալներով։ Գործարանը Խաչատրյան ընտանիքն այժմ իր ձեռքն է վերցրել և մտադիր է մեծամասշտաբ արտադրություն կազմակերպել։ Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ու Սարոյանի միջև քավորսանիկական կապ կա։ Ի դեպ, գեներալի 50-ամյակին հյուրերի համար գործարանից բավական մեծ քանակով հատուկ մշակված խմիչք է բերվել»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
