Ինչու ոստիկանները չեն հրապարակում իրենց կաշառք վերցնելու տեսագրությունները

ՀՀ քաղաքացի Լիանա Զուրաբյանի և ճանապարհային ոստիկանության տեսուչի համացանցում մեծ աղմուկ հանած տեսագրությունը կրկին և վերստին խորհելու առիթ  է տալիս մեր հանրային արժեհամակարգի, ընակալումների, սկզբունքների և ընդհանարպես մեր ժամանակն ինչ-որ հարցի վրա բևեռելու չափանաիշների վրա: Նաիրիտի, Խոսրովի և Բյուրականի անտառների հրդեհն այդքան մեկնաբանությունների և մտահոգությունների չարժանացավ, որքան այս էժանագին, իրավական և բարոյական արժեքից զուրկ շոուն: Այն, որ ինքն իրեն ասմունքող հռչակած Լիանա Զուրաբյանի ռաբիզ կերպարն ու էժան պահվածքն անհասկանալի համադրում է և իսկական ծաղր էր ասմունքի և հայ գրականության հետդեպ, անգամ քննարկման ենթակա չէ: Բայց ասմունքելն ու պոեզիայից խոսելը, Սևակի և մեր մյուս բանաստեղծների անունները հնչեցնելը, ի վերջո, այդ կնոջ անձնական նախընտրությունն  է: Նա իրավունք ունի ասելու, որ ինքն ասմունքող է, ավելին, կարող է  հայտարարել, որ Սևակի, Չարենցի, Սահյանի և  մյուս պոետների լավագույն գիտակն է մեր իրականության մեջ՝ իբրև հավաստում մատնանշելով իր հանդիսապետությամբ տեղի ունեցած հարսանիքները: Կրկնում ենք՝ դա նրա իրավունքն է:  Մեզանից յուրքանչյուրն ունի նման իրավունք: Բայց, ո՞վ էր իրավուքն տվել ոստիկանությանն այդ կնոջ և ճանապարհային ոստիկանության տեսուչի անձնական զրույցը, որը, դատելով կադրերից, գաղտնիր էր նկարահանված, հրապարակել: Ոստիկաններն, իրենց գործի բնույթից ելնելով ծառայության ընթացքում շփվում են ամենատարբեր մարդկանց հետ՝ սկսած երկրի վերջին թափառաշրջիկց, վերջացրած ամենաբարձր պաշտոնյան և մտավորականը: Նրանիցից յուրաքանչյուրը յուրովի է արտահայտվում օրենքի և մնացած հարցերի մասին: Ինչո՞ւ նույն ոստիկաները չեն հրապարակում, թե իրենց շփումներն առանձին դեպքերում ինչպես են ավարտվում փողոցում կանգնած, ներողություն արտահայոտությանս համար, մարմնավաճառների  հետ, թե ինչպես են նույն ոստիկանները տուգանքի արձանագրություն չգրելու համար կաշառք վերցնում, կամ ինչպես են այս կամ այն բարձրաստիճան ոստիկանի հեռախոսզանգով ներողություն խնդրում և բաց թողնում այս կամ այն օրինախախտ հաբռգածի: Ի վերջո, ոստիիկանությունը էժանագին ՊՌ շոուների անհաջող նախագծեր իրականացնելու փոխարեն ավելի ճիշտ կանի իր հիմնական գործով զբաղվի և պատասխան տա հանրությանը, թե, օրինակ, ինչու են ավելացել կենցաղային գողությունները և դրան հակառակ նվազել դրանց բացահայտումները:  Իսկ կոնկրետ այս դեպքում ոստիկանությունը խախտել է նաև անձի գաղտնիության իրավունքը՝ առանց զգուշացման նախ ձայնագրել ու հրապարակելով զրույցը: Գողերին ու հանցագործներին  բռնելու փոխարեն ինչ-որ անհայտ ասմունքողի ցույց տալը, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, հեչ սիրուն չի  առավել ևս, որ տիկնոջ պնդմամբ մեքենայի մեջ փոքր երեխա կար:   Հայկ Դավթյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am