ՀԱՊԿ-ը Հայաստանի համար այլընտրանք չունի
Սեպտեմբերի 7-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նախկինում Հայաստանը զորավարժությունների մասնակցել է, քանի որ մասնակցությունը եղել է հումանիտար բնույթի: Նրա խոսքով՝ Հայաստանը երբեք չի հայտարարել, որ գնում է դեպի ՆԱՏՕ: Ըստ նրա՝ տարածվող գնահատականները ոչ պրոֆեսիոնալ են, որոնց նպատակը ոչնչից աղմուկ ստեղծելն է: «Այն, որ Հայաստանը չի մասնակցում, դեռ չի նշանակում, որ ուրեմն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դադարեցնում ենք։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, և մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ անվտանգության համակարգում ՀԱՊԿ-ը Հայաստանի համար այլընտրանք չունի»,- նշեց Շարմազանովը
