Տեխզննության կտրոնը եւ ակնհայտ կոռուպցիան. ինչպես են փող գռփում օրը ցերեկով. Հայկական ժամանակ

Հայական ժամանակը գրում է. Երեկ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութը ճանապարհային ոստիկանների եւ մի կին վարորդի շփման մասին: Կինը, որը ներկայանում է որպես հայտնի ասմունքող, վիճում է ոստիկանների հետ իր մեքենայի տեխզննման կտրոնի ուշացած լինելու շուրջ: Համացանցում քննարկվում էր կնոջ պահվածքը, ինչը գուցեեւ արդարացված է: Բայց խնդիրը տվյալ դեպքում դա չէ: Նույնիսկ այն չէ, թե ոստիկանությունը ինչ նկատառումներով էր տարածել տեսանյութը: Եթե դրա նպատակը հանրությանը տեղեկացնելն էր, որ կան դյուրագրգիռ վարորդներ, ապա դա բոլորը գիտեն: Եթե ոստիկանությունը ուզում է իր կայքի դիտումներն ավելացնել, ապա այդ նպատակն ընդհանրապես անհասկանալի է, քանի որ այդ կայքը չի կարող ունենալ գովազդներ, տնտեսվարող սուբյեկտ չէ եւ դիտումների ավելացման կոմերցիոն խնդիր չպետք է դնի իր առջեւ: Դեպքը առիթ է խոսելու տեխզննման կտրոնի մասին: «Տեխզննման կտրոն» ասվածը ինքնին անիմաստ բառակապակցություն է Հայաստանում: «Տեխզննման կտրոնը» որեւէ ընդհանուր, նույնիսկ հեռավոր կապ չունի տեխզննության հետ: Իրականում դա գույքահարկի եւ մի քանի այլ անհասկանալի վճարումները հավաստող փաստաթուղթ է: Տեխզննման կտրոնը ստանալու համար մեքենայի սեփականատերն ընդամենը գնում է բանկ, կատարում վճարումներ, ձեռք բերում ինքնասոսնձվող մի թղթի կտոր, որը պետք է փակցնել դիմապակուն: Ու վերջ: Այս պարզ գործողության տակ, սակայն հսկայական, համատարած կոռուպցիա է թաքնված: Ավելի ճիշտ, ամենեւին էլ թաքնված չէ՝ բոլորովին ակնհայտ է: Ի՞նչն է խնդիրը: Միջին հզորությամբ մեքենայի տեխզննման կտրոնը արժե մոտ 18 հազար դրամ, կախված շարժիչի հզորությունից եւ այլն: Դա պայմանավորված է գույքահարկի մեծությամբ: Տեխզննման կտրոնը պետք է փոխել տարին մեկ անգամ: Ու, մեղմ ասած, ամեն վարորդ չէ, որ 365 օր անընդմեջ մտապահում է, թե երբ է լրանում կտրոնի ժամկետը: Վարորդների մեծ մասը, բնականաբար, մոռանում է: Իսկ այդ մոռանալու համար սահմանված է տուգանք 20 հազար դրամ: Այսինքն, եթե ձեր կտրոնի ժամկետը ավարտվում է ասենք հոկտեմբերի 31-ին. ապա գիշերը ժամը 12-ն անց 5 րոպեին Ճանապարհային ոստիկանությունն արդեն կարող է ձեզ տուգանել 20 հազար դրամով: Մեկ նախադասությամբ. եթե դուք 18 հազար դրամի վճարումը ուշացնում եք նույնիսկ 5 րոպեով, ապա ենթակա եք տուգանքի 20 հազար դրամի չափով: Եթե նկատել եք, յուրաքանչյուր ամսվա սկզբին ՃՈ մեքենաների «խտությունը» կրկնապատկվում է: Դա պայմանավորված է հենց նրանով, որ ՃՈ-ն կտրոնը չթարմացրած վարորդների որս է սկսում:  Իհարկե, ՃՈ աշխատակիցները միանգամից չեն տուգանում: Տեխզննման կտրոնի ժամկետի լրացման մասին հենց այդ պահին գլխի ընկած վարորդներին ՃՈ աշխատակիցները առաջարկում են մի 3 հազար դրամով բաց թողնել առանց պաշտոնապես տուգանելու: Այդ առաջարկին չհամաձայնելը արժե 20 հազար դրամ: Թե ամսվա առաջին օրերին ՃՈ աշխատակիցները որքան գումար են այդպես «վաստակում», դժվար է ասել: Բայց որ դա հսկայական գումար է, վստահ եղեք: Իհարկե, կարող են հանդիպել նաեւ պարկեշտ ոստիկաններ, որոնք ուղղակի զգուշացնում են եւ հորդորում կտրոնը թարմացնել, բայց դա եղանակ չի ստեղծում: Հայաստանի օրենսդրությամբ չկա որեւէ այլ վճարում, որը 5 րոպե ուշացնելու պարագայում նախատեսված լինի այդ վճարմանը հավասար տուգանք: Թե որ մի «հանճարեղի» ուղեղով է անցել նման տուգանք սահմանելը, անհնար է պարզել: Մտքի մի ինչ-որ գիգանտ որոշել է, որ լուսաֆորի կարմիր լույսի տակով անցնելու ու տեխզննման կտրոնը 5 րոպե ուշացնելու համար վարորդները պետք է նույն չափով տուգանվեն՝ 20 հազար դրամ: Կարմիր լույսի տակով անցնելը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ, մարդկային կյանքեր խլել, իսկ տեխզննման կտրոնը ուշացնելը ոչ մեկի, բացարձակապես ոչ մեկի ոչնչով, բացարձակապես ոչնչով չի սպառնում: Այնպես որ, դյուրագրգիռ կնոջ պահվածքը չափազանց փոքր խնդիր է այսքան ջանասիրաբար ու ժամերով քննարկելու տեսանկյունից: Իսկ այն, որ մի ամբողջ իշխանություն «տեխզննության կտրոն» անվամբ մի կոռուպցիոն շղթա է կազմել ու տարիներ շարունակ օրը ցերեկով փող է գռփում ՀՀ քաղաքացիներից, անտեսված է մնում: Գուցե հենց դա՞ է պատճառը, որ գռփելն իշխանության մոտ այդքան լավ է ստացվում:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am