Ո՞վ կլինի նոր պետը. կրթության տեսչության աշխատակիցները կծանուցվեն ազատումների մասին

Առաջիկայում գործունեությունը կսկսի կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական նորաստեղծ մարմինը, որը գործելու է կառավարության ենթակայությամբ: Տեսչական մարմնի ստեղծման որոշումն ընդգրկված է կառավրության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում: Որոշումն ուժի մեջ մտնելու պահից քառասունհինգօրյա ժամկետում վարչապետի հաստատմանը կներկայացվի կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմը: Կրթության և գիտության նախարարին հանձնարարվել է՝ մեկամսյա ժամկետում ապահովել գործող կրթության պետական տեսչության աշխատողների աշխատանքային երաշխիքների պահպանմամբ սահմանված կարգով հնարավոր ազատումների մասին ծանուցելու գործընթացը: Տասնհինգօրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացվի տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Ըստ այդմ՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կառավարության հաստատմանը կներկայացվի կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնին ամրացվող գույքի ցանկը։ Միաժամանակ տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում ՀՀ վարչապետին կներկայացվի կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը: Տեսչական մարմնի ղեկավարին` նշանակումից հետո մեկշաբաթյա ժամկետում կրթության և գիտության նախարարի միջոցով վարչապետի հաստատմանը կներկայացվի կրթության տեսչական մարմնի աշխատողների թվաքանակը, որոնք լինելու են քաղաքացիական ծառայողներ: Նորաստեղծ տեսչական մարմինը առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնելու է  վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում: Նոր մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական է, նրան նշանակում և ազատում է վարչապետը: Տեսչական մարմինն ունենալու է պետ, երկու տեղակալ, երեք վարչություն, երեք  բաժին: Նշենք, որ համաձայն ԶԼՄ հրապարակումների՝ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը գտնվում է արձակուրդում և, ամենայն հավանականությամբ, արձակուրդից չի վերադառնա: Նրա նշանակումը տեսչական նոր մարմնի ղեկավարի պաշտոնում անհավանական է համարվում:   Արման  Վարդանյան    

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am