Մենք ծածկելու ենք այն գերեզմանափոսը, որը Նիկոլի ձեռքով փորում եք հայ ժողովրդի համար. Վարդանյան (video)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթն՝ Ազգային ժողովում.

«ԱԺ այս ամբիոնին մոտենալը գնալով ավելի ծանր է դառնում: Ընդհանրապես կապիտուլացիա վավերացնել պատրաստվող խորհրդարանի մասը լինելը խարան է, որը դեռ երկար ժամանակ պետք է հասկանալ ինչպես ենք մաքրելու մեր ճակատագրերի վրայից:

Բայց ես այսօր մոտեցել եմ ամբիոնին 2 ուղերձ հղելու համար:

Առաջին ուղերձը հետևյալն է` կապ չունի Հայաստանի դատավճիռը որ երկրում է ստորագրվելու: Կապիտուլյացիան կապիտուլյացիա է` անկախ նրանից այն ստորագրվում է Վաշինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում: Հետևապես դրա դեմ պայքարը լինելու է նույն ուժգնությամբ:

2-րդ ուղերձը` դիմելով միջազգային հանրությանը, ՀՀ դաշնակիցներին, ցանկանում եմ ասել, որ այսօր ՀՀ-ում տիրող իրավիճակը չպետք է ընդունել որպես համաձայնություն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը:

Այս պահին, երբ ես արտաբերում եմ այս բառերը, ՀՀ-ում ապօրինի կալանքի տակ է շարունակում մնալ թշնամուն չպարտված գեներալը, ապօրինի կալանքի տակ է գտնվում հայրենիքի համար նահատակված զինվորի մայրը, հետապնդման են ենթարկվում ոչ իշխանական հայացքներ ունեցողները, Հայաստանի բնակչությունը գտնվում է տեղեկատվական ահաբեկչության թիրախում:

Բայց անգամ այս դեպքում այս իրավիճակը լոկ թվացյալ հանգստություն է փոթորկից առաջ: Եթե որևէ մեկը կարծում է, որ այս խորհրդարանը մի քանի ընդդիմադիր ելույթով վավերացնելու է Հայաստանի կապիտուլյացին`սխալվում է:

Ընդհանրապես, երբ հետևողականորեն մարդուց խլում են ամեն ինչ և չեն թողնում կորցնելու ոչինչ, մարդը դառնում է ընդունակ ամեն ինչի: Հայ ժողովրդից խլելով ամեն ինչ, մեզ չթողնելով զարգացման որևէ հեռանկար, դուք բացելու եք տարածաշրջանային պանդորայի արկղը որը ոչ թե խաղաղություն` այլ նոր անկայունություն և ուժերի բալանսի անդառնալի փոփոխություն է բերելու տարածաշրջանում:

Մենք դա չենք ընդունելու, մենք ծածկելու ենք այն գերեզմանափոսը, որը դուք Նիկոլ Փաշինյանի ձեռքով փորում եք հայ ժողովրդի համար»:

դիտվել է 740 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը․ «Ժողովուրդ» Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am