Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջ հետ վիճելուց հետո ինքնավնասում է կատարել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 149 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կտրել է ձեռքերի երակները, փակվել է տան մեջ և չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը: Այս պահին ոստիկանները, հոգեբանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները բանակցում են տղամարդու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ինչ-որ հարցի շուրջ վիճել է կնոջ հետ որից հետո դիմել է այդ քայլին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
