Հատկացվելիք գումարը չի բավարարի ամբողջ բերքի դիմաց վճարումները փակելու համար. նախարար
Գյուղնախարարությունը մթերումների հետ կապված վարկավորման աջակցության ծրագիր է իրականացնում, որպեսզի մթերողները կարողանան մթերման գոյացած պարտքերը գյուղացիներին վճարել:Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Բոլոր խաղող մթերողների հետ մենք հանդիպել ենք, քննարկել ենք։ Իրենց կողմից հնչեցված կանխատեսումները, որ նախատեսում են մթերել, ավելին են, քան այսօր խաղող կա Հայաստանում, հետևաբար, շատ հնարավոր է, որ խնդիր չլինի, բայց եթե լինի, հասկանանք՝ ինչումն է»,-ասաց նա: Նրա խոսքով՝ ըստ գործարանների ներկայացրած տվյալների՝ նախորդ տարվա համեմատ՝ խաղողի պահանջարկն է ավելացել: «Նախորդ պարտքերը, այս պահին մթերողները երաշխավորում են, որ համաձայնեցված է վաճառողների հետ, թե ինչպես և երբ է վճարվելու: Այստեղ մենք չենք մտնում, քանի որ դա գնորդ և վաճառողի հարաբերություններ են», - տեղեկացրեց Իգնատի Առաքելյանը: Առաքելյանի համոզմամբ՝ մթերողներին աջակցության համար հատկացվելիք գումարը չի բավարարի ամբողջ բերքի դիմաց վճարումները փակելու համար, քանի որ դա պիլոտային ծրագիր է։
