Հայտնի են նախարարների անունները
Քիչ առաջ նախագահական նստավայրում Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միջև ստորգրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնգիրը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում հաղորդեց, որ դաշնակցությանը տրվել են երկու մարզպետական պորտֆելներ՝ Շիրակի մարզը, որը ղեկավարելու է Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնի մարզը՝ Գագիկ Գյոզալյանը: Էկոնոմիկայի նախարարությունը կղեկավարի Արծվիկ Մինասյանը, Տարածքային կառավարումը՝ Դավիթ Լոքյանը, Կրթության և գիտության նախարարությունը՝ Լևոն Մկրտչյանը:
