Ռեքս Թիլերսոնը «վատ շրջապատ» է ընկել. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ և հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել ամերիկյան ընկերությունների հետ, չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերություններում բոլոր դժվարություններին։ Ըստ Պուտինի՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում հայտնվել է «վատ շրջապատում»։ Ելույթի իր խոսքում Պուտինը հույս է հայտնել, որ Մոսկվայի հետ համագործակցությունը կվերադարձնի Թիլերսոնին «ճիշտ ուղի»։ Այս մասին հայտնում է svoboda.org-ը։
