Չկա, ասեք բերենք։ Բահ էլ, բենզին էլ, ջուր էլ։ Օգնություն խնդրելը ամոթ չի. Գոհար Հայրապետյանը՝ քահանային
Էսօր իմ աղջկա ծնունդն է։ Ու ես բոլորովին այլ պլաններ ունեի։ Բայց գիշերվանից տարբեր մարդիկ Բյուրականից գրում են ու օգնություն խնդրում։ Բյուրականի անտառները մոխրանում են։ Ասում են՝ բարձրաձայնեք, որ գոնե մեր աղաղակը տեղ հասնի։ Ամբերդի եկեղեցու քահանան ստատուս է գրել՝ «Բյուրականի անտառներից մոխիր ա մնում մենակ: Բենզին չկա, ջուր չկա, բահ չկա: Ընդհանրապես ոչ մի բան չկա, վերադասի մակարդակով սրտացավություն չկա, շարքայինն ինչ կարա անի: Երևանի ու շրջակայքի թթվածինն ա վերանում......» Չկա, ասեք բերենք։ Բահ էլ, բենզին էլ, ջուր էլ։ Օգնություն խնդրելը ամոթ չի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը
