Վրաստանում մարդատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է երկու հայ. լուսանկարներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի:
ՀՀ ԱԳՆ կայքից հայտնում են, որ վիրավորված հայերը տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ եւ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ:
Նախնական տվյալների համաձայն` ավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի մեքենային: Նշենք, որ ավտոբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ:

