«Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքները մեկնարկել են. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տեղեկացրեց կառավարության անդամներին, որ մեկնարկել են «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքները:Նա նշեց, որ արդյունավետ քննարկումներ իրականացնելու համար սեպտեմբերի 5-ին հանրապետական գործադիր մարմիններին տրվել են հանձնարարականներ՝ ոլորտային, աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի շրջանակում 3 ամսվա ընթացքում պարբերաբար իրականացնելու են քննարկումներ այս փաստաթղթի վերաբերյալ: Վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց նշված աշխատանքային խմբերը ձևավորել համապատասխան լավագույն մասնագետներից և ակտիվորեն ներգրավել փաստաթղթի մշակման աշխատանքների մեջ:
