«Թուրքիան մոտ ապագայում մնալու է ավտորիտար երկիր». լսումներ Սենատում (տեսանյութ)

Ամերիկայի ձայն «Թուրքիան մոտ ապագայում մնալու է ավտորիտար երկիր», – Միացյալ Նահանգների Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Սթիվեն Քուքը: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չորեքշաբթի օրվա լսումները նվիրված էին թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ճանապարհին հիմնական խոչընդոտներին: Հանձնաժողովի ղեկավար սենատոր Բոբ Քորքերի խոսքով, հիմնական խոչընդոտը Թուրքիայի ղեկավարության հակաժողովրդավարական գործողություններն են. «Էրդողանը ոչ միայն ճնշում է լրագրողներին, ընդդիմության առաջնորդներին եւ անմեղ ամերիկացիներին Թուրքիայի ներսում, այլեւ նա հակադրվում է սեփական դաշնակիցներին. Նախորդ ամիս Թուրքիան որոշել է Ռուսաստանին 2,5 միլիարդ դոլար վճարել հրթիռային համակարգի համար, որն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի հետ»: Սենատորների եւ փորձագետների կարծիքով, հաշվի առնելով ներկա զարգացումները, հնարավոր է, ժամանակն է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհները: Սթիվեն Քուքը հիշեցրեց, որ Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիայի դերը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համակարգում չի վերանայվել. «Թուրքիան միգուցե եւ դաշնակից է, սակայն՝ գործընկեր չէ»: Թվարկելով թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմնական խնդիրները, վերլուծաբանը Թուրքիայի ներսում ժողովրդավարության դեմ ուղղված քայլերի հետ միասին նշում է նաեւ Անկարայի թշնամական վերաբերմունքը Դաեշի ահաբեկիչների դեմ պայքարում Միացյալ Նահանգների դաշնակից քրդական խմբերի նկատմամբ: Ի պատասխան Թուրքիայի գործողությունների, Միացյալ Նահանգները կարող է պետական մակարդակով հետազոտել եւ հրապարակել Թուրքիայի հետ հարաբերությունների արժեքը եւ նշանակությունը, այդ թվում եւ՝ Թուրքիայում գտնվող Ինչիրլիքի ռազմակայանից ամերիկյան զինուժի տեղափոխումը այլ երկիր. «Թուրքերն անընդհատ փորձում են խաղալ ռուսների, իրանցիների եւ ամերիկացիների հակասությունների վրա: Ամեն անգամ, երբ մեզ հետ թուրքերը խնդիրներ են ունենում, թուրք պաշտոնյաները հանկարծ Թեհրանում են հայտնվում կամ բարձրաձայնում են չինացիներից կամ ռուսներից զենքի ձեռքբերման մասին»: Սենատորները հիշեցնում են, Թուրքիան ԱՄՆ-ի կարեւոր գործընկերն է եւ Վաշինգտոնի նպատակն է հորդորել Թուրքիային աշխատել Միացյալ Նահանգների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի դեմ: Սենատոր Բեն Քարդինն ընդգծել է, որ իրեն ժողովրդավար երկրի ղեկավար անվանող Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի ամիս առաջ անց էր կացրել բոլորովին էլ ոչ ժողովրդավարական հանրաքվե. «Թուրքիայի ժողովուրդն արժանի է առաջնորդների, ովքեր կպաշտպանեն ժողովրդավարությունն այդ երկրում»: Սենատորը նշել է նաեւ, որ ռուսական S400 տիպի հրթիռային համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի կողմից հավանաբար հակասում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ օրենքի մակարդակով ընդունված պատժամիջոցների 231-րդ կետին, ուստի, կարող է հետեւանքներ ունենալ Թուրքիայի պետության համար, ինչպես նաեւ ցանկացած պետության, որը կորոշի առաջադեմ ռուսական զենք ձեռք բերել:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am