Փոխնախարարը շփոթվեց. «Պարո՛ն Ղազարյան, Դուք պարոն Ղազարյանը չե՞ք»
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը կառավարությանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը: Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց նրան, որ նա ներկայացնի հարցը, փոխնախարարը շփոթվեց: «Պարո՛ն Ղազարյան, Դուք պարոն Ղազարյանը չե՞ք»,-հարցրեց վարչապետը: Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց նախագիծը, որը ենթադրում է առողջ ապրելակերպի տեսլականի զարգացումը ՀՀ քաղաքացիների համար
