Թող գնար Եռաբլուր, տեսներ ամեն ինչ․ իր ծնողների պատճառով մենք այսօր երեխա չունենք․ զոհված զինծառայողի ծնողն՝ Աշոտ Փաշինյանին

«Հրապարակ» օրաթերթը զրուցել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արման Հակոբջանյանի մոր` Ելիզավետա Բուդաղյանի հետ:


- Երեկվանից բոլորի քննարկման թեման Աշոտ Փաշինյանի ու զոհվածների ծնողների միջեւ տեղի ունեցած միջադեպն է: Ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցածին: Ոմանք քննադատում են ծնողներին, ասում են, որ որդին հոր համար պատասխանատու չէ։

- Ով ծնողներին կքննադատի, թող հայտնվի այդ ծնողների տեղում, չեմ ուզում ոչ մեկին վատ բան ասել, բայց նա, ով քննադատում է մեզ, հայտնվելու է մեր տեղում, որովհետեւ նիկոլապաշտ է: Ամեն մի ծնող կվարվեր այնպես, ինչպես Գայանեն է վարվել: Որ ես էլ հանդիպեի, ես էլ նույնկերպ կվարվեի: Մի քանի լավ բառ կասեի, բնականաբար, ճակատը չէի պաչելու, եւ նա ոչինչ ասելու իրավունք չունի, պետք է խոնարհաբար լսեր, որովհետեւ իր ծնողների պատճառով մենք այսօր երեխա չունենք: Ինձ չի թվում, որ ինչ-որ մեկի հետ խոսելու համար պետք է պարտադիր մարդ առեւանգել: Մարդ եթե իր կամքով նստում է ավտոմեքենա, էլ ի՞նչ առեւանգում: Եթե առեւանգելու միտում լիներ, դռներն այնպես կփակեր, որ ոչ մեկը չկարողանար բացել:


- Տիկին Գայանեն ընդունա՞կ է մարդ առեւանգել:

- Ոչ, նա էլ ինձ նման մարդ է: Անդաստիարակին փորձել է ուղղակի մի քանի բան բացատրել, այդտեղ ի՞նչ կա: Ո՞նց կարող է նա մարդ առեւանգել: Ամեն մարդ գազան կարող է դառնալ, երբ իր երեխային ձեռք են տալիս, սակայն նա գիտի ինչ բան է կորուստը, չէր անի նման բան, պարզապես խոսել է, մի երկու բան է ասել, ես էլ լինեի, կասեի: Թող գնար Եռաբլուր, տեսներ ամեն ինչ: Չէր խանգարի դա Աշոտին, ու ոչ մեկին չէր խանգարի, մեզ քննադատողներին էլ չի խանգարի: Թող գնան, ամեն քարի առաջ կանգնեն ու մեկ րոպե գոնե մտածեն:

- Ասում են, թե Աշոտ Փաշինյանն իր ծնողների հետ կապ չունի, չի շփվում, անգամ երեկ զոհվածների ծնողները պատմում էին, որ ասել է, թե իր ծնողները թուրք են, ինքը նրանց հետ կապ չունի. հավատո՞ւմ եք այդ ամենին:

- Ես դրանց ընտանիքի մասին չեմ ուզում արդեն լսել: Էդ անասուններն ինչի ասես ընդունակ են, անգամ ամենաանհավանականին: Դրանց տեսակից ամեն ինչ հավատում եմ, նրան մայր չի ծնել․․․»։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

դիտվել է 399 անգամ
Լրահոս
Լարված վիճակ Քրիստինե Վարդանյանի ու Միրզոյանի միջև․ «Ինչի՞ եք ծիծաղում», «Ինձ սպա*ելն է ծիծաղելի» (video) Արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակավայրից «փախուստ». Դանիելյան Լավ է, չեք ասում մեր անկախության հռչակագիրը ֆաշիստական եւ ռասիստական է․ Մանուկյանը՝ Միրզոյանին (video) Կառավարությունում գոհ են ֆեյք հոգևորականից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է որակով, նաև պարգևատրվում է Թեժ հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և Արարատ Միրզոյանի միջև․ «Զանգի Պապիկյանին․․․» (video) Փաշինյանն «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերներով» փորձում է ճակատային «փոխհրաձգություն» հրահրել, կարծես թե չի ստացվում. Հակոբ Բադալյան Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է հրշեջ մեքենային. վիրավորներ կան #ՈՒՂԻՂ․ 4 պատերազմ բերած Նիկոլն ընկնավորվել է թվերից․ 5-րդ պատերազմն է բերում․ Հայկ Նահապետյան (video) Երևանում մարտի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր․ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական «Ապուշ կառավարում ես տարել, պատերազմը պարտվել ես»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքը (video) Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Թեհրանին Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը Կանանց իրավունքների պաշտպաններ, ամոթ ձեզ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ․ Մերձավոր Արևելքում թեժ է Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի․ Թրամփ ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան Լարված իրավիճակ․ Փաշինյանը վիճեց քաղաքացու հետ (video) Բունկերի մա՛րդ, քո պատասխանը լսի՛ր․ Նարեկ Կարապետյան (video) Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել Բուժաշխատողի անզգուշությունը՝ զինծառայողի մահվան պատճառ. գործը դատարանում է․ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am