Որտեղ թարախ, այնտեղ դանակ. Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից բաց նամակով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Դեպի իրավական փակուղի տանող ճանապարհի վրա ստեղծված 3-րդ հանրապետության կառավարման համակարգը Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի «դատավարություններով» արձանագրում է դրա վերջին կետին՝ ուղեփակոցին հասնելու փաստը։ Իսկ ուղեփակոցից այն կողմ իրավական անդունդն է, որի հատակում մեզ «գրկաբաց» սպասում են արտաքին և ներքին գոյութենական մարտահրավերների խութերն ու խորխորատները։ Նման իրավիճակում բոլոր միջոցները, այդ թվում՝ կանխարգելիչ Նեմեսիսը, ընդունելի և անհրաժեշտ են, քանի որ նժարին լինել-չլինելու հարցն է։ Անշուշտ, նախընտրելի տարբերակը համաժողովրդական ապստամբությունն է, որն իր լեգիտիմության և ապագայաստեղծ լիցքի մեծ պաշարի շնորհիվ ոչ միայն հնարավորություն կտա առավելագույնս մաքրվելու կեղտից, այլև կերտելու ինքնիշխան քաղաքացու ինքնիշխան ազգային պետություն՝ շրջանցելով ինքնահոս ընթացքի դեպքում գրեթե անխուսափելի ճգնաժամերն ու ցնցումները և վտանգավոր վայրիվերումները։ Որտեղ թարախ, այնտեղ դանակ (Հիպոկրատ) 06․09․2017թ․
