Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ երեխան
Հունվարի վերջին լույս աշխարհ կգա ռեալիթի շոուի 36-ամյա աստղ Քիմ Քարդաշյանի և 40-ամյա ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ նշելով, որ փոքրիկը կծնվի փոխնակ մոր միջոցով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն: «Ողջ ընտանիքն անասելի երջանիկ է: Քիմը մի քանի ամիս փոխնակ մայր էր փնտրում, մինչև չգտավ իդեալական թեկնածուին: Գործակալությունը օգնեց նրան առողջ կին գտվել, ով համապատասխանում է նրանց: Նրանք երկուսն ամբողջությամբ ներգրավված են այդ գործընթացում և մասնակցում էին որոնումերին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Քիմը փոխնակ մոր համար ապահովում է որոշակի սննդակարգ, փոխնակ մորն արգելված է հղիության ընթացքում ծխելը, խմելը կամ թմրամիջոցներ օգտագործելը։ Նշենք, որ նախորդ հղիությունների ժամանակ Քիմի մոտ նկատվել էր ընկերքի գերաճ, և որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա, զույգն այս անգամ դիմել է փոխնակ մոր ծառայություններին։
