Ինչո՞ւ են շարունակում փոխնախարարների պաշտոնները թափուր մնալ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փոխնախարարի 2 թափուր հաստիք կա: ԱԺ ընտրություններից հետո թափուր է պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանի հաստիքը, իսկ հուլիսին փոխնախարարի պաշտոնից ազատվել է վարչապետի նախկին օգնական Աշոտ Մարգարյանը: Մեր աղբյուրները հայտնում են, որ այդ հաստիքների համար որևէ թեկնածուի անուն չի շրջանառվում, և շատ հնարավոր է՝ դրանք կրճատվեն: Առավել ևս, երբ առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ, որոնցից անմասն չի մնա նաև սոցապնախարարությունը: Այժմ Արտեմ Ասատրյանը 2 տեղակալ ունի՝ Արայիկ Պետրոսյանը և Շամամ Հարությունյանը»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
