Դանիլ Խաչատուրովն անվճար հանձնել է «Ռոսգոսստրախը»
«Ռոսգոսստրախի» հետ «Օտկրիտիե հոլդինգի» գործարքի նոր պայմաններով՝ հայ Ռուսաստանում մեծահարուստ գործարար Դանիլ Խաչատուրովն անվճար հանձնել է «Ռոսգոսստրախը»։ «Վեդոմոստի»-ին հայտնել է Խաչատուրովը. ««Օտկրիտիե հոլդինգում» ես մասնաբաժին չունեմ և չեմ ունենա։ Այդպես ենք պայմանավորվել»։ Խաչատուրովի խոսքով՝ ինքը ստիպված էր զոհել ինչ-որ բան։ Ընկերությունը 2016 թվականին 33 մլրդ ռուբլու կորուստ է ունեցել։ Նա նշել է, որ ի սկզբանե հույս են ունեցել, որ պարտադիր ապահովագրության մասին օրենքը կբարելավվի և դրական արդյունք կբերի, սակայն նման բան տեղի չի ունեցել։
