Նոր մանրամասներ. Աղջիկն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքի 21-ամյա բնակչուհին ընկել է շենքի 15-րդ հարկից ու ողջ մնացել: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ տեղեկացնելով, որ աղջկա կյանքը փրկվել է շնորհիվ շենքի տակ կայանված մեքենայի:
Աղջիկն ընկել է շենքի բակում կայանված Lexus մակնիշի մեքենայի վրա, նրան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Ինչպես պարզվել է՝ այն պահին, երբ աղջիկը սելֆի է անում, կարծես թե մեկ ուրիշն էլ է նրան լուսանկարում, և աղջիկն հանկարծակիի է գալիս ու ընկնում: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
