Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են 01-ը և Mercedes-ը. կա վիրավոր
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչ 70-ամյա Մկրտիչ Աճեմյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 65 SU 221 համարանիշի կցորդով ավտոմեքենան և Եղվարդ քաղաքի բնակիչ 58-ամյա Համբարձում Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի 35 MG 547 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդ Մ. Աճեմյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Մանրամասները՝ այստեղ:
