Իրավախախտը 20 հազարից մինչև 2 մլն դրամի չափով փոխհատուցում կվճարի. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքում: 1137-րդ հոդվածով նախատեսված գործող կարգավորման համաձայն՝ հեղինակային իրավունքով պահպանվող օբյեկտի առանց համապատասխան թույլտվության օգտագործելու դեպքում իրավատիրոջը հնարավորություն է տրվում առանց թույլտվության հեղինակային իրավունքի օբյեկտն օգտագործած անձից պահանջել հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը։

Նշվում է, որ հաճախ գործնականում անհնար է ֆիքսել հոնորարի կամ վարձատրության մի չափ, որից հնարավոր կլինի հաշվարկել դրա կրկնակին, բացի դա, իրավատերերը հաճախ զրկված են իրավախախտման հստակ ծավալները արձանագրող ապացույցների հավաքման իրական հնարավորությունից, ինչի հետևանքով գրեթե անհնար է հիմնավորել վնասի չափը։ Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ հեղինակային իրավունքի խախտման հիմքով գործող հատուցումները գրեթե չեն կիրառվում, անհատ հեղինակների զգալի մասը հրաժարվում է իր իրավունքների պաշտպանությունից վճարունակ չլինելու պատճառով, փաստաբանական ծառայություններից չօգտվելու արդյունքում։

Ներկայացված նախագծով առաջարկվում է նախատեսել իրավատիրոջ կողմից օրենքով նախատեսված սահմանված չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն, որի դեպքում իրավատերը դատարանում որպես հայցվոր հանդես գալիս պարտավոր չի լինի ապացուցել, որ կրել է որևէ չափի ֆինանսական վնաս, որպեսզի պատասխանողի վրա, հայցի բավարարման արդյունքում, դրվի իրավատիրոջը որպես փոխհատուցում որոշակի գումար վճարելու պարտականություն, փոխարենը իրավատերը պետք է ապացուցի միայն հեղինակային իրավունքի օբյեկտի ապօրինի օգտագործման փաստը։ Այսպիսով՝ առաջարկվում է սահմանել 20 000-ից մինչև 2 000 000 դրամի չափով փոխհատուցման հնարավորություն։ 2021թ.-ի մայիսի 5-ին ընդունված Քրեական օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային իրավունքի խախտումների դեպքում նախատեսվող տուգանքի չափը սահմանվել է անձի եկամտի, իսկ դրա բացակայության դեպքում արարքի կատարման պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում դրա եկամտի 20 տոկոսի չափով՝ մոտ 1,500,000 դրամ:

Նախագծով առաջարկվում է փոխհատուցման ստորին շեմ սահմանել նաև սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը այն դեպքերի համար, երբ արտադատական կարգով իրավախախտը հրաժարվում է վերացնել խախտումը։ Սակայն առկա են դեպքեր, երբ հեղինակային իրավունք խախտողը տեղյակ չէ, որ իր գործողությամբ խախտում է այլ անձի հեղինակային իրավունքներ, այս դեպքում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը որպես ստորին շեմ փոխհատուցման տարբերակից օգտվելիս, մինչև դատարան դիմելը, հեղինակը պարտավոր է գրավոր եղանակով ծանուցել իրավախախտողին իրավախախտման վերաբերյալ, պահանջել իրավախախտողից դադարեցնել իրավախախտումը և տեղեկացնել իրավախախտումն անհապաղ չդադարեցնելու դեպքում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 2000-ապատիկին հասնող փոխհատուցման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 371 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am