Գյուղատնտեսը՝ առողջապահության վարչության պետ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Շիրակի մարզում տեղի ունեցավ մի անհասկանալի նշանակում։ Մարզպետարանի առողջապահության վարչության պետ է նշանակվել առողջապահության բնագավառի հետ կապ չունեցող, մասնագիտությամբ գյուղատնտես Մեսրոպ Բզնունին։ Նման բարձր պաշտոնում նշանակվելու համար դաշնակցական լինելը ավելի կարեւոր է, քան օրենքի պահանջը: Պարզվում է` այս դեպքը առաջինը չէ Շիրակի մարզպետարանում։ Մարզպետարանի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Արամ Անտոնյանը, ով ՀՅԴ Շիրակի մարզային ղեկավարն է, իր պաշտոնը զբաղեցնում է քաղաքացիական ծառայության մասին օրենքի կոպիտ խախտմամբ՝ կեղծված ստաժով։ Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
