Ազգայնականներին պարտական Էրդողա՞ն, թե՞ Պուտինի և Ալիևի համար անցանկալի Քըլըչդարօղլու

10 օր անց Թուրքիայում ձայնի իրավունք ունեցող մոտ 64 միլիոն քաղաքացիներ պետք է որոշեն, թե ով է առաջիկա 5 տարում նախագահելու երկիրը՝ գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողա՞նը, թե՞ Քեմալ Քըլըչդարօղլուն:

«Արդարություն և զարգացում» կուսակցության լիդեր Էրդողանն, ըստ վերլուծաբանների, այսօրվա դրությամբ առավել ամուր դիրք ունի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քըլըչդարօղլուի համեմատությամբ: Նա ասել է, թե մայիսի 28-ը պետք է դառնա «Թուրքիայի 100-ամյակի» հայեցակարգի նախանշանը:

Թուրքիան հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին՝ մեծամասամբ թուրք անվանի ռազմական և քաղաքական ղեկավար, աշխարհիկ պետության ջատագով Քեմալ Աթաթուրքի և նրա առաջնորդած ազգայնական շարժման ջանքերով:

Այս ամբողջ տարում, ինչպես նկատում է «Ազատությունը», Էրդողանը ցանկանում է առաջ տանել «Թուրքիայի 100-ամյակի» հայեցակարգը՝ կառուցվում են նոր ռազմանավեր, ստեղծվում են անօդաչուներ և ինքնաթիռներ, ավարտին է հասցվում առաջին ատոմակայանի կառուցումը և նույնիսկ առաջին թուրք տիեզերագնացը 2023-ի երկրորդ կեսին պետք է ուղևորվի տիեզերք:

Այդ բոլոր զարգացումներին հոբելյանական տրամադրություն է հաղորդվում: Էրդողանի թիմը մարդկանց համոզում է, որ այդ ամենը հնարավոր է շնորհիվ նախագահի տքնաջան աշխատանքի:

Իսկ Քըլըչդարօղլուն, ըստ Էրդողանի զինակիցների, չար և բացասական կերպար է, և նրա հաջողությունը դժբախտություն կբերի երկրին: Նմանօրինակ մեկնաբանություններ կան ադրբեջանական մամուլում և, ինչն ինքնին ուշագրավ է՝ նաև ռուսական:
Վերլուծաբան Պյոտր Մակեդոնցովի համոզմամբ, Քըլըչդարօղլուի հնարավոր հաղթանակը լուրջ վտանգ է երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի համար: Մակեդոնցովը թշնամական մոտեցում է համարում այն, որ 2022-ի մարտին Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին քննադատելիս, նրան և նրա մերձավորներին համեմատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արևմտյան բանկերում հարստությունները պահող ռուսաստանցի օլիգարխների հետ:

Քըլըչդարօղլուն խոստացել է հաղթանակի դեպքում հետևել հակառուսական պատժամիջոցներին, հզորացնել Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում և վերականգնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը:

Քըլըչդարօղլուն, ըստ վերլուծաբանի, ցանկանում է հակառուսական արշավում միանալ Արևմուտքին: Նրա «մեղքերը» դրանով չեն ավարտվում, Մակեդոնցովը հիշեցնում է, որ Քըլըչդարօղլուն դեմ էր թե՛ «Ակկույու» ատոմակայանի և թե՛ S-400 հրթիռների գործարքներին:

Օրերս էլ նա խստորեն քննադատեց ռուսներին և նրանցից պահանջել է չմիջամտել թուրքական ընտրություններին: Նա վտանգավոր է Իրանի համար, քանի որ եթե շեշտը դնի Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամը լինելու վրա, ապա անխուսափելիորեն կսրի հարաբերություններն Իրանի հետ: Չէ՞ որ արևմտյան ընկալմամբ Իրանը Ռուսաստանից ոչ պակաս սպառնալիք է: Այնպես որ, ըստ Մակեդոնցովի, Քըլըչդարօղլուի ղեկավարած Թուրքիան առանց վարանելու կմիանա նաև հակաիրանական սանկցիաներին:

Եվ վերջապես, վերլուծաբանը պնդում է, որ Քըլըչդարօղլուն որոշ չափով վտանգավոր է նաև Ադրբեջանի համար: Ճիշտ է, նա սատարել է Բաքվին 44-օրյա պատերազմի ժամանակ, շնորհավորել է Շուշին գրավելու և հաղթելու կապակցությամբ: Բայց պաշտոնական Բաքվին տհաճություն է պատճառում այն, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը քննադատում է Իլհամ Ալիևի կառավարման ավտորիտար ոճը և նկատել է տալիս, որ Ադրբեջանին անհրաժեշտ են դեմոկրատական բարեփոխումներ:
Բացասական է գնահատվում նաև այն, որ Քըլըչդարօղլուն առաջարկում է վերականգնել «Մետաքսի ճանապարհը» մեկ այլ նշանաբանի ներքո՝ «Ո՛չ Արևմուտք, ո՛չ Արևելք, դա է Թյուրքական ուղին», և ներկայացրել է ծրագիր, ըստ որի Թուրքիան պետք է տրանսպորտային հաղորդակցություն հաստատի Չինաստանի հետ Իրանի տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը:

Հետևաբար, մի շարք այլ հանգամանքների բերումով Էրդողանն է համարվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի համար առավել ընդունելի թեկնածու:
Իսկ եթե Էրդողանը հաղթի` ինչ է սպասում մեր տարածաշրջանին: Մայիսի 14-ին կայացած ընտրությունների առաջին փուլում Էրդողանը քվեների 49 տոկոսը ստացավ, Քըլըչդարօղլուն 45 տոկոսը ստացավ։ Այսօրվա դրությամբ Էրդողանն ավելի շատ շանս ունի երկրորդ փուլը հաղթելու, և երկրորդ՝ Էրդողանը շահեց խորհրդարանի մեծամասնությունը, սրա համար էլ մեծ շանսեր ունի։ Դա ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա։

Ակնհայտ է, որ այսօրվա Թուրքիան ավելի ազգայնական կլինի` իր ավելի ազգայնական խորհրդարանով և առավել ազգայնական իշխանություն կլինի, ինչը դրական ոչինչ չի խոստանում ոչ հայ-թուրքական հարաբերությունների համար, և ոչ էլ հայ-ադրբեջանական խնդիրների լուծման տեսակետից:

Մինչ Հայաստանում խոսում էին մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի մասին, Անկարան օդանավերի համար օդը փակեց։ Հետևաբար, ի՞նչ կարելի է սպասել Էրդողանի վերընտրության պարագայում արդեն իսկ ազգայնական խորհրդարանից, ու ավելի ազգայնական իշխանությունից։ Պատասխանը` միանշանակ է:

Հիշեցնենք, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Թուրքիայում կկայանա մայիսի 28-ին: Առաջին անգամ թուրքական Հանրապետության մեկդարյա պատմության ընթացքում, երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։
Կիրակնօրյա քվեարկությանը նախորդած օրերին հրապարակված սոցհարցումները, սակայն, երկրորդ փուլի անցկացումը քիչ հավանական էին համարում՝ պնդելով, որ Էրդողանը կարող է պարտվել արդեն առաջին փուլում։ Թուրքիայի նախագահը, սակայն, սպասվածից անհամեմատ ավելի լավ հանդես եկավ. «Իմ հավաքած քվեների քանակը 2 միլիոն 600 հազարով գերազանցում է իմ գլխավոր մրցակցի ստացած ձայների քանակին։ Ես վստահ եմ, որ երբ հրապարակվեն վերջնական արդյունքները, այդ թիվն էլ ավելի կաճի»։

Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, չնայած սպասվածից վատ ցուցանիշին, կիրակնօրյա ընտրությունները որպես մարտավարական հաղթանակ է որակել «Չնայած այն բոլոր զրպարտություններին և վիրավորանքներին, որոնց դիմեց Էրդողանը [ընտրարշավի ընթացքում], նրան չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի։ Ընտրություններում հաղթանակը պատշգամբներից հնչեցրած ելույթները չեն, առավել ևս, որ քվեների հաշվարկը դեռ չի ավարտվել։ Եթե մեր ժողովուրդը որոշել է, որ երկրորդ փուլ է լինելու՝ հաճույքով կմասնակցենք դրան։ Կասկած չկա, որ երկրորդ փուլում մենք հաղթելու ենք», - գիշերը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր թուրքական ընդդիմության միասնական թեկնածուն։

Կիրակնօրյա ընտրությունների գլխավոր անակնկալը, սակայն, մատուցեց դրանց մասնակցած երրորդ թեկնածուն՝ ազգայնական Սինան Օղանը։ Թուրք սոցիոլոգները պնդում էին, որ նա առավելագույնը կարող է հավակնել քվեների 2.5-ից 3 տոկոսին։ Պաշտոնական տվյալների համաձայն, Օղանը ստացել է քվեների ավելի քան հինգ տոկոսը, ինչը այս թեկնածուին հնարավորություն է տալիս մայիսի 28-ին կայանալիք երկրորդ փուլից առաջ խոսել ուժի դիրքերից և նույնիսկ նախապայմաններ առաջ քաշել։
«Եթե մենք որոշենք միանալ ընդդիմադիր ուժերի դաշինքին, հարկավոր է լինելու հատուկ հուշագիր ստորագրել, որով կբացառվի ցանկացած զիջում [քրդամետ] Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը», - Reuters-ի հետ զրույցում այսօր նշում էր Օղանը։

Այս պահին դժվար է ասել՝ արդյո՞ք Քըլըչդարօղլուի թիմը կընդառաջի Սինան Օղանի այս պահանջին։ Բանն այն է, որ երեկ քրդերը ընդդիմության միասնական թեկնածուի ամենակարգապահ ընտրողների թվում էին։ Դրա ապացույցներից մեկն այն է, որ Քըլըչդարօղլուի 10 ամենաբարձր ցուցանիշերից յոթը արձանագրվել են Թուրքիայի քրդաբնակ շրջաններում։

Բացի այդ երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանի և Էրդողանի հնարավոր դաշինքի օգտին են խոսում նաև այս գործչի անցած քաղաքական ուղին և ծագումը։

Օղանը ազգությամբ ադրբեջանցի է, նա ծնվել է Իգդիրում, 90-ականներին ապրել է Բաքվում՝ դասախոսելով տեղի Տնտեսագիտական համալսարանում։ Ռուսերեն հեղինակած թեկնածուական թեզը Օղանը պաշտպանել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում МГИМО-ում 2009 թվականին։

Այսինքն, Թուրքիայում պատկերը հետևյալն է. Եթե նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կլինեն 10 օր հետո, Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի հարցում ամեն ինչ գրեթե հստակ է։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, Էրդողանի կուսակցությունը՝ դաշնակիցների հետ միասին 600 տեղանոց խորհրդարանում 322 պատգամավոր կունենա՝ ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքի 213 և քրդերի 61 մանդատների դիմաց։

Եվ այս հաջողության համար Էրդողանը կրկին պարտական է թուրք ազգայնականներին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 880 անգամ
Լրահոս
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են իրենց աշխատանքը Նիկո՛լ, դե էդքան տղամարդ ես, գնա Մոսկվա ու պատասխանդ տուր․ Արամ Սարգսյան (video) ՆԱՏՕ․ Գերմանիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ որոշումը չի ազդի դաշինքի կարողությունների վրա Թրամփ․ Իրանի նավթային ենթակառուցվածքները կարող են հսկայական վնաս կրել Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են uպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի Ի՞նչն է երեկ Ալիևին կատաղեցրել․ Երվանդ Բոզոյան (video) Դուք տեսե՞լ եք՝ այս խայտառակ վիճակը, ինչո՞վ եք բացատրում․ Արծվիկ Մինասյան (video) Արդեն ներվայնանում եմ․ թոռներիս ուզում եմ սիրեմ, սրտիկ եմ ասում, Նիկոլին հիշում ու․․․ հարցում (video) Գողացել են երեքով Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է փոփոխության Նիկոլական «շունուշանգյա՛լ», դուք ուշադիր լսեք այս սարսափելի իրականությունը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դուք կսարսափե՛ք, իմանաք՝ ինչպես են արտահայտվել Փաշինյանի ու Զելենսկու մասին ՌԴ կուլիսներում. Բոզոյան (video) Դե հենց հիմա ասե՛ք՝ ինչ եք խոստացել Ալիևին, որ երեկ այդպիսի խայտառակ խոսք ասաց․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Սրիկա՛, դու գնալու ես, բայց քո պատասխանը ստանալու ես» (video) Չփորձվեք մեզ դաս տալ. Բելառուսի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ալիևը տողատակով մի սարսափելի միտք ասաց․ Նիկո՛լ, 5 միլիարդը ճի՞շտ է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Հայաստանին պատժել չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (video) Էդ հերն անիծած վարկի միջին չափը գիտե՞ք՝ ինչքան է․ Արթուր Խաչատրյան (video) Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am