Լուծումը սա է...

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

-Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը՝ հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահը։ Ընդ որում՝ անգամ նշեց երկու երկրների տարածքի չափերը՝ Հայաստանի 29 հազար 800 եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ն։ Այս 86 600-ի մեջ մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Չնայած այս բանավոր պայմանավորվածություններին հասարակության մի ստվար զանգված տարակարծության մեջ է: Ի վերջո` Փաշինյանն Արցախը հանձնո՞ւմ է Ադրբեջանին, թե՞ ոչ:

-Հասարակության այդ մի հատվածին պետք է բուժել: Նրանց պետք է տանել հոգեբուժարան: Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ: Այդքան մի բան:

-Ինչո՞ւ դեռևս փաստաթղթի մասին չի խոսվում:

-Փաստաթղթի մասին չի խոսվում, որովհետև այս կառավարության քաղաքականությունը վախկոտ քաղաքականություն է: Մի կողմից վախենում է Ադրբեջանից, մյուս կողմից` հայ հասարակությունից: Իշխանությունները փորձում են մի կողմից հաճոյանալ Ադրբեջանին՝ ասելով, որ ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից վախենում են ստորագրել փաստաթուղթ: Նրանք հասկանում են, որ դա իրենց համար կարող է լինել անդառնալի: Կարող են լինել անկանխատեսելի հետևանքներ, իսկ այս իշխանությունները վախենում են:

-Այս պայմաններում ինչո՞ւ է այսքան պասիվ ընդդիմությունը:

-Պասիվ են, որովհետև չգիտեն ինչ քայլերի դիմել: Փողոցով քայլել են, հանրահավաք արել են ու ոչ մի բան չեն կարողացել անել: Հիմա էլ վախենում են, որ կլինի նույնը, այդ պատճառով էլ ոչինչ չեն անում:

-Ի՞նչ լուծումներ կառաջարկեք` իրավիճակից դուրս գալու:

-Լուծումները հետեւյալն են` համաժողովրդական շարժում և իշխանափոխություն:

Մանրամասները՝ «Հրապարակ»-ում։

դիտվել է 917 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am