Սոցփաթեթով առողջապահական սպասարկում մատուցող բուժկենտրոնների ցանկը /ամբողջական/

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի  հրամանով հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկը, որտեղ ընդգրկված է շուրջ 150 բուժհաստատություն: Ուշագրավ է, որ ցանկում հայտնվել է նաև Վանաձորի պետական բժշկական քոլեջը: Ըստ առողջապահության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ ցանկում ընդգրկվել են հայտ ներկայացրած այն բժշկական կազմակերպությունները, որոնք բավարարել են պահանջվող պայմանները։ Դրանցից առաջինը տվյալ բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիայի առկայությունն է։ «Հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Փաստորեն, շահառուն ինքը կորոշի, թե իր գումարն ուր փոխանցվի։ Միաժամանակ կուժեղացվի ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, կմեծանա դրանց ծախսման արդյունավետությունը։ Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և որակին կհետևեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլև ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։ Հավելենք, որ նոր համակարգով սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները կարելի է կազմակերպել միայն այն առողջապահական կազմակերպություններում, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետում ընգրկված բոլոր ծառայությունները տեղում մատուցելու հնարավորությունները»,- տեղեկացնում են նախարարությունից: Ներկայացնում ենք սոցիալական փաթեթի շահառուներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկն ամբողջությամբ.   Սուրբ Գրիգոր Լուավորիչ ԲԿ Էրեբունի ԲԿ Իզմիրլյան ԲԿ Աստղիկ ԲԿ Մեդկայն կլինիկ ՍՊԸ Արմենիա ԲԿ Ֆանարջյանի անվ ուռուցքաբանության ազգային կենտրոն Վարդանանց ԲԿ Նաիրի ԲԿ Շենգավիթ ԲԿ Ավագյանի անվան ԲԿ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ԲԿ Մալայանի անվան հանրապետական ակնաբուժական կենտրոն Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ Քանաքեռ- Զեյթուն ԲԿ Վերարտադրողական առողջության, պերինտալոգիայի հանրապետական ինստիտուտ Արմաքս ՍՊԸ Արամյանց ԲԿ Թիվ 19 պոլիկլինիկա Թիվ 8 պոլիկլինիկա Նոր Արաբկիր ԱԿ ՓԲԸ Թիվ 2 բուժմիավորում ՓԲԸ Սուրբ Աստվածամայր ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն Թիվ 12 պոլիկլինիկա Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկա Արթմեդ բժշկական վերականգողական կենտրոն Թիվ 17 պոլիկլինիկա Ուլտրաիմիջինգ գիտական միավորում Թիվ 20 պոլիկլինիկա Սլավմեդ ՍՊԸ Թիվ 13 պոլիկլինիկա Թիվ 22 պոլիկլինիկա Դիագնոստիկա ԲԿ Թիվ 15 պոլիկլինիկա Արշակունյաց  պոլիկլինիկա Արաբկիր բժշկական համալիր Թիվ 4պոլիկլինիկա Բեգլարյան ԲԿ Կարմիր բլուրի  պոլիկլինիկա Նոր Արեշի պոլիկլինիկա Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինսիտուտ Թիվ 16 պոլիկլինիկա Թիվ 1 պոլիկլինիկա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն Թիվ 5 պոլիկլինիկա Նուբարաշենի պոլիկլինիկա Նորագավիթի պոլիկլինիկա Սարի թաղի պոլիկլինիկա Ճառագայթային բժշկության և այրվածքների ազգային կենտրոն Իգնացիա ԲԿ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց Ս. Սարգսյան և գործընկերներ ՍՊԸ Երևանի երկաթուղու  պոլիկլինիկա Նորք Մարաշ ԲԿ Էլեն Նարե ծննդօգնության կենտրոն ՍՊԸ Քանկոր սիրտ-անոթային ԲԿ Քանաքեռ Զեյթուն ծննդատուն Միբս ՍՊԸ Բարեկամ ՍՊԸ Ժամանակակից վիրաբուժության կլինիկա ՍՊԸ Ուրալոգիայի կենտրոն ՓԲԸ Մեփլ լիֆս հայ-կանադական ԲԿ Էլիտ-Մեդ ՍՊԸ Ուիգմոր քլինիկ ՍՊԸ Օքսիժեն մեդ ՍՊԸ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն Սրիմեդ ՍՊԸ Արման Հովհաննիսյան ՍՊԸ Ապարանի ԲԿ Աշտարակի ԲԿ Ծաղկահովիտի ԲԿ Թալինի ԲԿ Արմենակ և Աննա Թադևոսյաններ ԲԿ Վեդու ԲԿ Արտաշատի ԲԿ Արարարատի հիվանդանոց ԲԿ Մասիսի ԲԿ Վեդու ծննդատուն Զարիշատ Մարտինի Մակրտչյանի անվ, Արմավիրի ԲԿ Էջմիածնի ԲԿ Մեծամորի ԲԿ Վաղարշապատի ԲԿ Հիսուսի մանուկներ ԱԿ Ճամբարակի ԱԿ Մարտունու ԲԿ Գավառի  պոլիկլինիկա Սևանի ԲԿ Վարդենիսի պոլիկլինիկա Գավառի ԲԿ Վարդենիսի հիվանդանոց Մարտունու ծննդատուն Լայոնս ՄԱԿ Վանաձորի ԲԿ Ստեփանավանի ԲԿ Սպիտակի ԲԿ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա Տաշիր ԲԿ Ակավերդու ԲԿ Վանաձորի թիվ 3  պոլիկլինիկա Գուգարք կենտրանական պոլիկլինիկա Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա Վանաձորի ինֆեկցիոն հիցանդանոց Վանաձորի պետական բժշկական քոլեջ Լոռիմեդ ՍՊԸ ԱՁ Հասմիկ Սիմոնյան Հրազդանի ԲԿ Աբովյանի ԲԿ Չարենցավանի ԲԿ Նաիրիի ԲԿ Նոր Հաճընի պոլիկլինիկա Կարդոմետ ՍՊԸ Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա Աբովյանի ծննդատուն Էմբիոն ՍՊԸ Գյումրու ԲԿ Էնրիկո Մատտեի անվ.  պոլիկլինիկա Արթիկի ԲԿ Միջազգային Կարմիր խաչի անվ.  պոլիկլինիկա Գյումրու թիվ 2 պոլիկլինիկա Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա Գյումրու Վ. Աբաջյանի անվ. ընտանեկան ԲԿ Ախուրյանի մոր և մանկան հիմնադրամ ԱԿ Ախուրյանի ԲԿ Մարալիկ ԱԿ Բեռլին  պոլիկլինիկա Գյումրու մոր և մանկան ավտրիական հիվանդանոց Մարատ Ստեփանյան ԱՁ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց Ուռուցքաբանական դիսպանսեր Գյումրու ծննդատուն Ամասիայի ԱԿ Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն Գ. Կյուրեղյանի նյարդաբանական կենտրոն Կապանի ԲԿ Մեղրու տարածաշրջանային ԲԿ Սիսիանի ԲԿ Քաջարանի ԲԿ Ֆրանս-հայկայան սրտաբանական կենտրոն Եղեգնաձորի ԲԿ Վայքի ԲԿ Ջերմուկի ԱԿ ԻռՎինգ ՍՊԸ Իջևանի ԱԱՊԿ Իջևանի ԲԿ Նոյեմբերյանի ԲԿ Բերդի ԲԿ Հայկ Դավթյան  

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am