Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ: Այս մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Խիկմետ Գաջիեւը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Գաջիեւն ասել է, թե Հայաստանին զենքի մատակարարումը չի նպաստում Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը եւ կարող է էլ ավելի սրել լարվածությունը տարածաշրջանում:
