Ողբերգական դեպք՝ Երևանում. Վարդավառի այգու արհեստական լճակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վարդավառի այգում՝ արհեստական լճակում, երիտասարդ աղջկա դի կա: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղծ եղած աղջկա ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ այստեղ:
