Այս պահին այրվում է Հրազդանի Վերին Աղբյուրակ անտառապատ թաղամասը (լուսանկարներ)
Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգմավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյանն իր էջում գրել է, որ Հրազդանի Վերին Աղբյուրակ անտառապատ թաղամասը այրվում է.
«Հրազդանի Վերին Աղբյուրակ անտառապատ թաղամասն է հիմա էլ այրվում: Քաղաքացին զանգահարել է 911 հրշեջ կայան, նրան տեղեկացրել են, որ Ծաղկաձորի կողմից են մարում, իսկ Հրազդանի հատվածից, քաղաքացու վկայությամբ, մարման աշխատանքներ չեն արվում»:

