Ավտովթար Լոռու մարզում. կա վիրավոր
Shamshyan.com-ը գրում է, որ սեպտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Ստեփանավան- Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակի 27-ամյա Գևորգ Շահբազյանը իր վարած Mercedes մակնիշի 33 UV 875 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Շահբազյանին տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Մանրամասները՝ այստեղ:
