Գյուղապետը քահանային հրամայել է վանքի դարպասները բացել և սպառնացել ատրճանակով
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Նեղոց համայնքի ղեկավար, 35-ամյա Վարդան Աթանեսյանը այցելել է Ախթալա քաղաքի բնակիչ 29-ամյա Գոռ Թարվերդյանին, ով Սուրբ Աստվածածին վանքի վանահայր, Տեր Հեթում քահանան է, և վիճաբանել է քահանայի հետ ու պահանջել, որ նա բացի վանքի դարպասները, հակառակ դեպքում սպառնացել է, որ եթե քահանան չկատարի իր «հրամանը», ապա ինքը դարպասները կկոտրի։Քահանան ոստիկաններին հայտնել է, որ գյուղապետը այդ ողջ ընթացքում ձեռքին ունեցել է ատրճանակ, սակայն այն գործի չի դրել։ Աղբյուրի տեղեկություններով՝ գյուղապետը հրավիրվել է Ոստիկանության Թումանյանի բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին որևէ բացատրություն տալ։Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
