Կողմնակալ վերաբերմունք Սասնա ծռերի պաշտպանների նկատմամբ. նիստ բոյկոտվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սասնա ծռերի 14 անդամների գործով նիստը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի դիմումը, որտեղ նա հայտնում էր, որ չի մասնակցելու դատական նիստերին ի նշան բողոքի: «Նախորդ նիստին իմ պայուսակում կային մետաղական իրեր, բայց ինձ անխոչընդոտ թողեցին ներս, այնինչ ներս չթողեցին իմ գործընկերներին, ես սա համարում եմ կողմնակալ վերաբերմունք և հայտնում, որ չեմ մասնակցելու դատական նիստերին»,-գրված էր դիմումում։
