Հրատապ․ադրբեջանցիները Հակարիի կամրջով անցնող անձանց կարող են ձերբակալել, գողանալ․ Արման Թաթոյան (video)

Անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում մեկուսացնել Արցախն արտաքին աշխարհից և լուծել իր խնդիրը, սա մեծ քաղաքական նպատակի մի մաս է, միջոց է:: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

Նրա խոսքով, անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի խախտում է, բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը վարում է ցեղասպան, էթնիկ զտման քաղաքականություն, Ադրբեջանի իշխանությունները տարածում են սպառնալիքներ, իրականացնում են կրակոցներ։

Թաթոյանի խոսքով, սա լավ պլանավորած գործողություն էր, որտեղ օգտագործեցին այսպես կոչված էկոակտիվիստներին, դրա տեղադրումն իրականացրեցին փափուկ ուժի միջոցով։

«Անցակետի տեղադրումը բացահայտ անօրինական է, մարդու միջազգային իրավունքների, միջազգային քրեական իրավունքի, մարդասիրական իրավունքի, բոլոր նորմերի տեսանկյունից այն բացահայտ ապօրինի է։ Մի պահ պատկարացրեք, եթե ընդունենք դրա լեգիտիմությանը, մեր հայրենակիցներն անցնեն, սա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները կարող են այդտեղով անցնող ցանկացած մեկին ձերբակալել, կալանավորել, գողանալ այդ մարդուն։ Ո՞վ կիմանա՝ այդ մարդու հետ ինչ կլինի։ Պատերազմի ժամանակ մեր տղաները հայտնվում են նրանց վերահսկողության ներքո, հետո տեսեք, չեն հաստատում, չգիտենք, որտեղ են նրանք»,-ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով, անցակետով անցնող ցանկացած մեկին կարող են մտացածին մեղադրանք առաջադրել. «Ասում են, դե լավ բեռների համար կարելի է։ Դա կլինի առաջին քայլը։ Ադրբեջանի ամենասիրելի քաղաքականությունն է աստիճանաբար գնալ առաջ։ Սյունիքի մեր դեպքերը քննարկենք, բերեցին սկզբում դրեցին «Բարի գալուստ Ադրբեջան», հետո ցուցանակը պաշտպանելու համար ասեցին պետք է զինվոր կանգնի, հետո ասեցին՝ մեր զինվորները մրսում են, ենթակառուցվածքներ սարքեցին ու այդպես սկսեցին առաջ գնալ, նույնն այստեղ է լինելու, ես վստահ եմ ուղղակի։

Կարող են ցանկացած անձի նկատմամբ ինչ ուզեն անեն, ոչ մի միջազգային իրավական երաշխիք չի աշխատում։ Հիմա եթե մեր հայրենակցին ձերբակալեցին, կալանավորեցին, բեռը մոտից վերցրեցին, մեքենան առգրավվեցին, մենք ո՞նց ենք պաշտպանելու»,-ասաց Թաթոյանը։

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am