Մեր հասարակությանը մոլորության մեջ մի գցեք, պարոն Սաֆարյան. տեսանյութ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն արձագանքել է Վազգեն Սաֆարյանի Հայելի ակումբում հնչեցրած հայտարարություններին. Մեր հասարակությանը մոլորության մեջ մի գցեք, պարոն Սաֆարյան: Չգիտեմ՝ ինչ եք շահում Դուք այս կեղծիքով, չգիտեմ ով է շահում այս կեղծիքից, բայց Թուրքահայստանի, Ղարաբաղի և Նախիջևանի ճակատագրի վերաբերյալ Միկոյանի կարծիքից, կեղծիքից ու ջանքերից ոչ Հայաստանն ու հայերը շահեցին, ոչ նույնիսկ Ադրբեջանն ու ադրբեջանցիները: Բոլոր կեղծիքներն իրենց մեջ արագ կամ դանդաղ գործող ռումբ ունեն: РГАСПИ- Российский Государственный Архив Социально-Политической Истории (Սոցիալ-Քաղաքական Պատմության Ռուսաստանի Պետական արխիվ): Այս արխիվում է պահվում Թուրքահայաստանի ճակատագրի վերաբերյալ Լենինին ներկայացված Միկոյանի տխրահռչակ ծրագրի բնօրինակը (Ֆոնդ 5, Ցուցակ I, Գործ 1202. ԹԹ. 8—9 շրջ.): Այս տխուր փաստաթուղթը հայտնի է НАПРАВЛЕННЫЕ В. ЛЕНИНУ ТЕЗИСЫ ДОКЛАДА ЧЛЕНА КАВКАЗСКОГО КРАЕВОГО КОМИТЕТА РКП(б) А. МИКОЯНА «К КАВКАЗСКОМУ ВОПРОСУ»(Москва, начало декабря 1919г.) անունով: Բազմաթիվ հրատարակություններ ունի: Երբեք կասկած չի եղել սրա իսկության նկատմամբ: Պահվում է վստահելի արխիվում: Նույն արխիվում է գտնվում 1920թ. հուլիսի՝ այդ ժամանակ Ադրբեջանի ԿոմԿուսի Կենտրոնական Կոմիտեի անդամ Ա.Միկոյանի ստորագրությամբ, այս անգամ նույնիսկ վաղ շրջանի բոլշևիկների միջավայրում սադիստի համարում ունեցող Աթարբեկովի հետ մեկ այլ փաստաթուղթ՝ հեռագիր (РГАСПИ. Ֆոնդ 64, Ցուցակ 1, Գործ 25, ԹԹ.254—257). Նույնպես բնօրինակ: Այն բերվում է ամբողջությամբ ТЕЛЕГРАММА ПРЕДСЕДАТЕЛЯ РЕВКОМА АЗЕРБАЙДЖАНА Н. НАРИМАНОВА, ЧЛЕНА КАВКРАЙКОМА П. МДИВАНИ, ЧЛЕНА ЦК АзКП А. МИКОЯНА, ЧЛЕНА ЦК КП АРМЕНИИ НУРИДЖАНЯНА НАРОДНОМУ КОМИССАРУ ИНОСТРАННЫХ ДЕЛ РСФСР Г. ЧИЧЕРИНУ об отношении к территориальному разграничению между Арменией, с одной стороны, и Турцией и Азербайджаном — с другой (июль 1920 г.) Что же касается Карабаха, то нагорная часть — его армянской [далее нрзб] не только Ваше мнение, которое могло удовлетворить Азербайджан, причем поскольку мусульманское население нуждается в пастбище в нагорной местности, то вопросу о<...> в договоре, с которым<...> Вашего сведения [нрзб]. Право Армении на некоторые территории Турецкой Армении, причем точное <...> размер территории и границы будет устанавливать турецко-армянская ко- миссия также под нашим председательством и в договоре мы берем на себя обязательство добиться от турецкого правительства согласия на такой <...> разрешения спорных <...> Турцией и Арменией вопросов<...>3 [При] предрешении этих вопросов просим руководствоваться информацией, исходящей исключительно [от] ответственных организаций, ответственных товарищей. Председатель Азревкома Нариманов, Кавкрайкома Мдивани, член ЦК АзКП Микоян, член Комитета Армении РКП Нуриджанян РГАСПИ. Ф. 64. О. 1. Д. 25. Лл. 254—257. Подлинник. Рукопись. Լավ փաստաթուղթ է, այնպես չէ՞: Գիտե՞ք ինչ է սրանով ասում պարոն Միկոյանը: Ասում է, որ Լեռնային Ղարաբաղի նույնիսկ գերազանցապես հայերով բնակեցված լեռնային հատվածը չի կարելի մահմեդական բնակչության տիրույթից հանել, քանի որ այդ մահմեդական բնակչությունը դրանց կարիքն ունի որպես լեռնային արոտվայրերի: Ի՞նչ ասել սրան: Խնդիրը հանենք հայ-թուրքական հարաբերությունների տիրույթից, մոտենանք պարզ մարդկային հարաբերությունների տեսանկյունից: Ուրեմն այդ տարածքի գերազանցապես քրիստոնյա բնակչությանը զոհաբերենք մահմեդականների արոտավայրերի կարիքը բավարարելու համար:Մարդը չի ասում՝ թող խոտը հնձեն, տանեն անասուններին կերակրեն, ասում է՝ քրիստոնյաների հերն անիծած, մահմեդականների արոտավայրերի մասին մտածեք: Ես չէի ուզենա այստեղ մահմեդական-քրիստոնյա, հայ-թուրք բառերն օգտագործել, ես պարզապես հղում եմ անում պարոն Միկոյանի կարծիքին՝ мусульманское население нуждается в пастбище в нагорной местности, և ստիպված եմ իր օգտագործած բառերով խոսել: 1920 թ. հուլիսի 29-ին Միկոյանի ստորագրությամբ Օրջոնիկիձեին ուղարկված հեռագրի տեքստը նույնպես պահվում է ռուսաստանյան նույն արխիվում: Այդ հեռագրով Միկոյանը տեղեկացնում է. «Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով» (Телеграмма А.Микояна Г.Орджоникидзе. 29.06.1920 // РГАСПИ, Ֆոնդ 64, Ցուցակ 1, Գործ 17, Թ.134): Ոչ մի դեպքում, ըստ Ադրբեջանի ԿԿ Անդամ Միկոյանի, Հայաստանը չի կարող խաղաղություն ձեռք բերել Ղարաբաղի և Զանգեզուրի գնով: Ոչ մի դեպքում և ոչ մի գնով դրանք չեն կարող Հայաստանի մաս լինել,- այս հեռագիրը նույնպես բնօրինակ էԼ Ինչու՞ պիտի ադրբեջանցի պատմաբանները կամ «պատմագիրները» հղում չանեն այս իրական փաստաթղթերին: Պարոն Սաֆարյան, Դուք մեղադրու՞մ եք Ռուսաստանի պետական արխիվին փաստաթղթեր կեղծելում և/կամ Ադրբեջանում սարքված գործերը մուտք անելով իր արխիվ և հետո դրանք տեղափոխելով Հայաստան՝ պատմության կեղծարարությանը նպաստելուն: Թե՞ РГАСПИ-ն է ադրբեջանական արխիվ: Բայց լավ, ի՞նչ ասենք 1937ի նոյեմբերի 29-ի «Известия» թերթի համարին, որը շնորհավորում է Հայաստանին՝ Միկոյանի նման բարեկամ ունենալու համար, տեղեկացնելով, որ «Հայաստանի դավաճանները հայտնաբերվել են ընկեր Միկոյանի անմիջական մասնակցությամբ… Հայաստանի ժողովուրդը երբեք չպիտի մոռանա իրենց ցույց տրված Միկոյանի մեծ օգնությունը»: Դե, պարոն Սաֆարյան, ցույց տվեք Միկոյանի մեծ օգնությունը Հայաստանի ժողովրդին: Ըստ Հայաստանի Ազգային արխիվում պահվող փաստաթղթերի 1937ի սեպտեմբերից մինչև նոյեմբերի 29-ը «Միկոյանի մեծ օգնությունը» Հայաստանին արժեցել է հազարավոր մարդկանց կյանք, որոնց մեղադրում էին ժողովուրդների հանճարեղ հայր Ստալինի արժանավոր աշակերտ Բերիայի դեմ մահափորձեր կազմակերպելում, կամ՝ Բերիայի նկատմամբ նացիոնալիստական անվստահությունում, ուրեմն՝ տրոցկիզմում, ավելի շատ հազարների ձերբակալություններ, երեխաների որբացումներ: Դուք նրա՞նց արցունքներն եք սրբում, պարոն Սաֆարյան, թե՞ Միկոյանի փառքի խամրող դափնիների փոշին եք մաքրում: Հանուն ինչի՞:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video) Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների վերսկսման հետևանքով կան զոհեր Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով Փաշինյանի վերընտրվելն ապահովելու պարագայում ղեկավարների նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ վերաբերմունք Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am