Էդուարդ Ներսիսյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական
Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 1-ին որոշում է ընդունել, որի համաձայն փոփոխություն է կատարվել իր իսկ կողմից մեկ այլ որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ. «Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 13-ի «Էդուարդ Ներսիսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին» N 570-Ա որոշումը «նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական» բառերից հետո լրացնել «հասարակական հիմունքներով՝» բառերով»։ Այսինքն, այսուհետև Էդուրադ Ներսիսյանը վարչապետի գլխավոր խորհրդական կլինի հասարակական հիմունքներով:
