Օբաման դաժան է անվանել Թրամփի որոշումը
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Սպիտակ տան ներկայիս «տեր» Դոնալդ Թրամփի՝ մանկական տարիքում ԱՄՆ-ում հաստատված միգրանտներին քաղաքացիություն ստանալու արգելքին: Օբաման այդ որոշումը անվանել է դաժան և սխալական: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն: «Եկեք պարզաբանենք՝ այսօրվա գործողությունները իրավաբանական անհրաժեշտությամբ չէին պայմանավորված: Անկախ նրանից, թե ընդհանուր միգրացիայի հետ կապված ինչ խնդիրներ ու բողոքներ ունեն ամերիկացիները՝ մենք չպետք է սպառնանք այդ երիտասարդների ապագային, որոնք այստեղ են ոչ իրենց մեղքով, որոնք սպառնալիք չեն ներկայացնում, որեւէ բան մեզնից չեն խլում»,- գրել է Օբաման իր Ֆեյսբուքյան էջում։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սեպտեմբերի 5-ին հայտնել է, որ չեղարկում է այն ծրագիրը, որը արտաքսումից պաշտպանում էր 800 000 ապօրինի պատանի նեգաղթյալներին, սակայն Կոնգրեսին կես տարի ժամանակ է տվել ընդունելու համար այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ կտան նրանց այսուհետ էլ մնալ երկրում ։
