Նևա գետից դուրս են հանել ջրահեղձ եղած հայ տղամարդու դի
Պետերբուրգի Նևա գետից դուրս են հանել ջրահեղձ եղած հայ տղամարդու դի: Այժմ տեղի իրավապահները փորձում են պարզել տղամարդու մահվան հանգամանքները: Այս մասին գրում է «Nevnov.ru» կայքը: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դուրս բերված դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ ծնունդով Գյումրիից տղամարդը Սանկտ Պետերբուրգ էր եկել Կրասնոդարի երկրամասից. նրա մոտ հայտնաբերվել է գնացքի տոմս: Նրա մոտ եղել են նաև փաստաթղթեր ու 2 բջջային հեռախոս:
