Արցախում դիմադրության օջախները մարելու անօգուտ ջանքերը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն 5 ամիս է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Ու, ըստ այդմ, Ադրբեջանը շարունակաբար սեղմում է Արցախի շուրջ ստեղծված օղակը։ Սկզբից ի հայտ եկան, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստները», որոնք փակեցին Լաչինի միջանցքը։ Ապա Բաքուն պահանջեց, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա պետնախարարի պաշտոնից, իսկ Վարդանյանի հրաժարականից հետո Արցախի շուրջ ստեղծված վիճակը ոչ միայն չբարելավվեց, այլ վատթարացավ։ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև մի քանի հանդիպումներ կայացան, սակայն Բաքուն փորձեց այդ հանդիպումները ներկայացնել այն կոնտեքստում, թե քայլեր է ձեռնարկում Արցախի վերաինտեգրման ուղղությամբ։

Պատահական չէ, որ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումներից հետո Ադրբեջանի իշխանությունները Արցախի ներկայացուցիչներին միանգամից սկսեցին հրավիրել Բաքու՝ վերաինտեգրման շուրջ «հերթական քննարկման»: Սակայն արցախյան կողմը կտրականապես հրաժարվեց Բաքվի օրակարգով հանդիպումից՝ շարունակելով պայքարել իր իրավունքների համար։ Այնուհետ Ադրբեջանն անցավ հաջորդ քայլին ու գրավեց Արցախի համար հաղորդակցության այլընտրանքային հաղորդակցային ուղի դարձած Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում գտնվող բարձունքն ու վերահսկողության տակ վերցրեց ճանապարհը։ Իսկ ապրիլի վերջին Ադրբեջանը, լիովին ոտնահարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն, ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ։

Ու դրանից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից ուղարկված ֆեյք «բնապահպան ակտիվիստներն» անմիջապես հեռացան։ Ադրբեջանի քայլերի արդյունքում Արցախն այսօր տոտալ շրջափակման մեջ է, ու Բաքուն հույս ունի, թե դրանով կարող է կոտրել արցախցիների ոգին, որի արդյունքում ինչ-որ մի պահից կարող է սկսվել Արցախի վերաինտեգրման գործընթացը։ Բայց արցախցին ոչ միայն շարունակում է դիմակայել փորձություններին, այլև առավել վճռական է տրամադրված իր պայքարի հարցում և որևէ կերպ չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Ավելին, չնայած ՀՀ իշխանությունները ձգտում են օգտագործել Արցախի իշխանությունների վրա իրենց ունեցած լծակները և Արցախում մարել դիմադրության բոլոր օջախները, որպեսզի հասնեն իրենց պլանների իրականացմանը, այն է՝ վերջնականապես ազատվել Արցախյան հիմնահարցից, այդուամենայնիվ, Արցախում դեռևս հայրենասեր ուժեր կան, որոնք տրամադրված են պայքարը շարունակելուն։

Այդ ուժերը, որոնց մեջ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները, դիմադրության նոր օջախներ ձևավորելու նախաձեռնություններով են հանդես գալիս։ Եվ խորհրդանշական էր, որ մայիսի 9-ին Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվեց հանրահավաք, որի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Ադրբեջանը ցանկանում է պառակտել Արցախը, ուստի պետք է վճռական լինել պայքարի շարունակականության հարցում։ Պառակտումը հատկապես ներկայիս պայմաններում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Արցախի համար։ ՀՀ իշխանությունները պառակտում սերմանելու ու իրենց նպատակներին հասնելու համար կարող են բորբոքել նաև որոշ գործիչների անձնական ամբիցիաները։

Օրինակ՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանը ևս մտադիր է առաջիկայում հանրահավաք հրավիրել, սակայն դրա հիմնական օրակարգը լինելու է իրեն պետնախարար նշանակելու հարցը, քանի որ ներկայացվում է այնպես, թե միայն ինքը կարող է Արցախը դուրս բերել ներկայիս վիճակից։ Պարզ է, որ ՀՀ իշխանությունները և նրանց աջակցությամբ նաև Արցախի իշխանությունները նման քայլերի են դիմում, քանի որ որևէ ազդեցության լծակ չունեն նոր ձևավորվող դիմադրության օջախների վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 458 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am