Թուրքիայում էկրան է բարձրանում հայ աղջկա եւ թուրք տղայի սիրո պատմության մասին ֆիլմը. տեսանյութ
Թուրքիայում սեպտեմբերի 8–ից մեծ էկրան է բարձրանում հայուհու եւ թուրք երիտասարդի սիրո պատմության մասին «Կիսատ մնացած» ֆիլմը։ Գլխավոր դերերում են Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն: Ֆիլմը, ինչպես գրում է թուրքական լրատվամիջոցը, խոսում է նաև «1915-ի դեպքերի» մասին: Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ ֆիլմը պատմում է ուսման համար Ստամբուլ եկած Իսկուհի անունով հայ աղջկա եւ Ստամբուլում նրա հետ ծանոթացած Մերթի միջեւ մեծ սիրո պատմության մասին։ Սակայն Հայաստանից եկած Իսկուհու ավագ եղբայր Արամը եւ Մերթի ընտանքիը դեմ են դուրս գալիս զույգերի սիրուն։
