Բարեբախտաբար՝ մեզ համար, դժբախտաբար՝ մուտիտ անողների համար. Վարդան Այվազյան
ԱԺ նիստում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղալյանի հարցին, թե ՀՀ տարածքում կա՞ բարձր ռադիոակտիվ ֆոն, ԶԼՄ-ները գրում են երեխաների հիվանդացությունների մասին, հայտարարեց. «Բարեբախտաբար՝ մեզ համար, դժբախտաբար՝ մուտիտ անողների համար, չգիտեմ ինչ կազմակերպություններ կան, որոնք չգիտես որտեղից հանկարծ գրում են, որ ռադիոակտիվ ֆոնը շատ բարձր է՝ առանց որևէ մեկ մշտադիտարկում իրականացնելու, առանց որևէ մեկ փաստեր ունենալու: Անգամ ես մասնակցություն եմ ունեցել ՀՀ-ՌԴ միջև տեղի ունեցող ուրանի երևակումների, շահագործման հարցերին, անգամ այդտեղ չկա ռադիոակտիվ որևէ մեկ ֆոնի որևէ մեկ նշույլի տատանում»: Նրա կարծիքով՝ շրջանառվող տեղեկությունները պարզապես մարդկանց՝ իրենց խնդիրները լուծելու համար է:
