Չի կարելի Փհենյանին անկյուն քշել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ բանակցություններից հետո, հայտարարել է, որ Մոսկվան չի ճանաչում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի խոսքով՝ Փհենյանի հրթիռամիջուկային ծրագիրը կոպտորեն խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը: ՌԴ նախագահը հավելել է, որ վճռականորեն դատապարտվում են բալիստիկ հրթիռների վերջին արձակումները: Պուտինը նշել է, թե չի կարելի զգացմունքներին տրվել եւ Հյուսիսային Կորեային անկյուն քշել: «Մեր կոնկրետ պատկերացումները ներկայացված են ռուս-չինական «ճանապարհային քարտեզում: Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ուշադիր ծանոթանալ այս նախաձեռնությանը, որը, մեր կարծիքով, լարվածության թուլացման եւ փուլային կարգավորման իրական ուղի է առաջարկում»,- նշել է Պուտինը:
